Կորոնավիրուսի պատճառով ԵՄ սահմանները փակ կլինեն 30 օրով

ԳԳոհար Սիմոնյան

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ԵՄ երկրների ղեկավարների համընդհանուր որոշման մասին, ըստ որի՝ մարտի 17-ից Եվրամիության և Շենգենյան գոտու արտաքին սահմանները 30 օրով կփակվեն կորոնավիրուսի պատճառով:

Հիշեցնենք, որ այդ որոշման մասին նախորդ օրը հայտարարել էր Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ ֆրանսիացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում: 

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ դարձյալ  Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր հնարավոր համարել ԵՄ արտաքին սահմանների փակումն օտարերկրացիների առջև՝ բացառությամբ հրատապ ճամփորդությունների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում