ԳԳոհար Սիմոնյան

Կորոնավիրուսի նոր դեպքերը նշանակում են, որ արտակարգ դրության հաստատումն ադեկվատ որոշում էր. վարչապետ

Կորոնավիրուսի նոր դեպքերը նշանակում են, որ արտակարգ դրության հաստատումն ադեկվատ որոշում էր. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հաստատեց, որ կորոնավիրուսի 15 որ դեպք է արձանագրվել, ինչը նշանակում է, որ արտակարգ դրության հաստատումն ադեկվատ որոշում էր:

«Սկսեմ վատ լուրերից. այսօր 15 նոր դեպք ենք ունեցել, 5-ը՝ Էջմիածնում, և, վստահ չեմ, ոնց որ Չարենցավանում էլ  նոր դեպք ունենք, և սա ցույց է  տալիս, որ արտակարգ դրությունը ադեկվատ որոշում է»,- նշեց վարչապետը:

Նշենք, որ ժ. 23-ի սահմանում ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, և այս պահին վարակակիր են 45 հոգի:

Ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում էր կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում