ՆՆարեկ Սահակյան

Կորոնավիրուսի տարածման երկրներից վերադարձող Արցախի քաղաքացիները նույնպես 14 օրով կմեկուսացվեն

Կորոնավիրուսի տարածման երկրներից վերադարձող Արցախի քաղաքացիները նույնպես 14 օրով կմեկուսացվեն

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է.

«Նոր տիպի կորոնավիրուսի (#COVID19) վարակի Արցախի Հանրապետություն (ԱՀ) ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք.

խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից.

արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ.

Ժամանակավորապես խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից:

Ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների (հղում՝ https://www.mfa.am/hy/COVID-19/2020/03/11/dip-c/10146) հետ։

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում):

Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ԱՀ քաղաքացիներին՝ կապ հաստատել ԱՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնի հետ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում