ԳԳայանե Թամամյան

Ադրբեջանն այսօրվանից անցնում է հատուկ ռեժիմի

Ադրբեջանն այսօրվանից անցնում է հատուկ ռեժիմի

Ադրբեջանում այսօրվանից մեկուսացման հատուկ միջոցառումներ են: Արգելված են հարսանիքները, հոգեհանգիստները, զանգվածային միջոցառումները, դադարեցված է կինոթատրոնների, թատրոնների, թանգարանների, մարզասրահների և ժամանցի կենտրոնների գործունեությունը:

Պետական պաշտոնյաներին արգելվում է մեկնել արտասահման՝ առանց օպերատիվ շտաբի թույլտվության,  արգելվում է հիվանդանոցներում գտնվող հիվանդների տեսակցությունը: Նշվում է, որ ԶԼՄ-ներում և սոցցանցերում ապատեղեկատվության տարածման դեպքում ձեռք են առնվելու լրջագույն միջոցներ։ Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսով վարակված է 19 հոգի, որոնցից մեկը մահացել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում