ԹԹերեզա Կասյան

Գյումրին՝ 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում. Forbes

Գյումրին՝ 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում. Forbes

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է «Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերի» ցանկը, որում ընդգրկված է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին:

Հրապարակման մեջ նշվում է, որ Գյումրի կարելի է հասնել Հունաստանից և Գերմանիայից՝ բյուջետային ավիաընկերությունների չվերթներով: Հայաստանի երկրորդ քաղաքը այսօր հայտնվել է ուշադրության կենտրոնում ոչ միայն 1988 թվականի երկրաշարժի պատճառով,- գրում է պարբերականը:

«Գարունը ֆանտաստիկ ժամանակ է Գյումրի այցելելու համար: Խստաշունչ ձմեռվանից հետո քաղաքը զարդարվում է բազմազան ծաղիկներով, և ամենուր զգացվում է Սուրբ Զատիկի նախատոնական տրամադրությունը՝ հյութալի մրգերի և փլավի բուրմունքով»,- գրում է հեղինակը:

Գյումրիում կան գերժամանակակից սրճարաններ, խանութներ և ազգային կոլորիտը պահպանած հյուրանոցներ: Հայաստանում հումորի ամենասուր զգացողություն ունեցող մարդիկ ապրում են Գյումրիում, ընդգծում է հեղինակը: 

Տեղական ուտեստներից խորհուրդ է տրվում փորձել Պանրախաշը՝ պատրաստված պանրից ու լավաշից: Իսկ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացում դիտելուց առաջ հոդվածագիրը խորհուրդ է տալիս համեղ թեյ և սուրճ համտեսել մոտակա սրճարանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում