Երեկ կրկին վթարվել է Վանաձորը սնող գլխավոր ջրագիծը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում մարտի 2-ին` ժամը 15:30 դրությամբ, տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վթարի հետևանքով վնասվել է հիմնանորոգված ճանապարհի մի հատվածը, այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգման աշխատանքներ‚ որոնց ավարտից հետո հնարավոր կլինի գնահատել ջրագծի վթարի հետևանքով ճանապարհին պատճառված վնասը:

Նշված հատվածում երթևեկությունն իրականցվում է որոշակի սահմանափակումներով։ Վթարի վայրում հերթապահություն են իրականացնում և երթևեկությունը կարգավորում են ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը։ Ճանապարհի մաքրման և երթևեկության ամբողջական վերականգման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ 2020-ի փետրվարի 16-ին, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության Մ6 ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա, Վանաձորի ջրագիծը դարձյալ վթարվել էր, ինչի հետրանքով փակվել էր Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում