Չայկովսկու անվան դպրոցի սաները՝ միջազգային մրցույթում

ՀՀովհաննես Վարդանյան

Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաները Ավստրիայում մասնակցել են Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին: Ավելի քան 300 երաժիշտ աշխարհի տարբեր երկրներից մրցել են թավջութակի մրցույթում:

Մեր երկիրը ներկայացրել են Արտյոմ Իոաննիսյանն ու Միքայել Ոսկանյանը: Նրանք, փայլուն հաղթահարելով մրցութային երկու փուլերը, հայտնվել են եզրափակչում՝ Իտալիայից, Գերմանիայից և Հարավային Կորեայից Ավստրիա ժամանած ևս երեք թավջութակահարի հետ: Արտյոմ Իոաննիսյանն արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Միքայել Ոսկանյանը՝ մեդալի և դափնեկրի կոչման։

10-ամյա Մարի Հակոբյանն էլ նույն ժամանակահատվածում Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցել է Անտոբիո Յանի-գրոյի թավջութակահարների 12-րդ միջազգային մրցույթին: Մարիին շնորհվել է առաջին տեղ և հատուկ մրցանակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում