Հայաստանի ԶՈՒ-ն Վրաստանում մասնակցելու են ՆԱՏՕ-ի բազմազգ վարժանքին. Ղարիբաշվիլի

ՎՎահե Դավթյան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարարին՝ Հարավային Կովկասում պաշտոնական առաջին այցը Հայաստան կատարելու համար: Իր հերթին Ղարիբաշվիլին շեշտել է, որ երկու երկրներն ունեն հարուստ և դարավոր բարեկամական հարաբերություններ և իր համար մեծ պատիվ է Հայաստանում լինելը: Գործընկերները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ, քննարկել պաշտպանության բնագավառի հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում