Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդա-բելգիական ենթախմբի անդամ երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկեր կառույցների և այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:










