Լևոն և Արսեն Ջուլֆալակյանները արդարության կոչ են անում

ՇՇողիկ Գալստյան

Չմարող կրքեր, փոխադարձ մեղադրանքներ, անարդարության ահազանգ: Այս ամենը հունահռոմեական ըմբշամարտի ոլորտում տիրող իրավիճակի մասին է:

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2014թ. աշխարհի և 2009թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը լրագրողների հետ փետրվարի 26-ին կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական խորհրդի որոշմանը, որի համաձայն՝ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին մասնակցելու է Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը :

Մարզիկի խոսքով՝ 2019թ. աշխարհի առաջնությունից առաջ եղել է պայմանավորվածություն իր, Կարապետ Չալյանի, ՀԱՕԿ նախագահի ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարի միջև, բայց մարզչական խորհուրդն այլ որոշում է կայացրել: Մանրամասները դիտեք տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում