Հայուհին՝ ամենաուժեղ կինը Ռուսաստանում

ՄՄարի Կոստանյան

Օմսկ քաղաքի բնակչուհի Լեյլա Ամիրբեկյանը Ռուսաստանում համարվել է այս տարվա ամենաուժեղ կինը: Հայուհին ուժային էքստրիմով զբաղվում է 27 տարեկանից:

Լեյլա Ամիրբեկյանը ծնվել է հայկական ընտանիքում Թբիլիսիում, որտեղից էլ տեղափոխվել է սկզբում՝ Կրասնոդարի երկրամաս, այնուհետև՝ Օմսկ:

Հայուհին որոշել է այս մարզաձևով զբաղվել՝ կազմվածքը պահպանելու համար: Մարզադահլիճում Լեյլան ծանոթացել է Ռուսաստանի հանրահայտ մարզիկի, աշխարհում ամենաուժեղ մարդկանցից մեկի՝ Միխայիլ Շիվլյակովի հետ, որն էլ դարձել էր նրա մարզիչը: Լեյլա Ամիրբեկյան հայտնել է. «Ծնողներս ինձ միշտ դաստիարակել են որպես հայ տնարար աղջկա, սակայն իմ մեջ արթնացել է փոքր տղան, որը ձգտում էր սպորտին»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում