Երվանդ Մանարյան. Մարդը, որ ակամա խինդ էր տարածում

ՆՆունե Ալեքսանյան

Հպարտ ու արժանապատիվ կեցվածքը միայն կինոյում չէ, որ խաղում էր Երվանդ Մանարյանը: Ինչպես և իր բոլոր մյուս դերերում՝ նա մեծ էկրանին պարզապես ապրում էր իր կյանքը, որ սերում էր Մանարյանների մեծ ու տաղանդաշատ ընտանիքից:

Հենց այդ Մանարյանին անմնացորդ սիրով սիրեց ժողովուրդը: Սիրեց այնպես, ինչպես հարազատին են սիրում:

Բայց մարդկանց սիրելու նրա շնորհը գուցե իր ունեցած բազում շնորհներից ամենամեծն էր: Նաև այն արտիստներից էր, որ ոչ թե ինքն էր վազում կոչումների ետևից, այլ կոչումն էր վազում նրա ետևից՝ պնդում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում