վարչապետի հայտարարությունը՝ 8 տարի մարման ժամկետով, 11 տոկոս տոկոսադրույքով, որից 7 տոկոսը՝ պետական աջակցությամբ սուբսիդավորվող սպանդանոցներ կառուցելու համար վարկավորման վերաբերյալ, հետաքրքրել է մսի շուկայի գործարարներին: Ընդամենը երկու շաբաթում Սննդի անվտանգության տեսչական մարմինը սպանդանոց կառուցելու 272 հայտ է ստացել, մինչդեռ երկու տարի շարունակ կառույցը հայտարարում ու հորդորում էր, որ սպանդանոցային մորթը պարտադիր է լինելու, սակայն քիչ հայտեր էին ստացվում:
Անուշ Հարությունյան, ՍԱՏՄ տեղեկատվության բաժնի ղեկավար.- Երբ որ մենք վերջին երկու տարվա ընթացքում զբաղվում էինք սպանդանոցների կառուցման, սպանդանոցների գործարկման սխեմաներով, էլի կաին դիմողներ, բայց երբ հայտարարվեց պետական աջակցության մասին, բնականաբար, հետաքրքրությունը մեծացավ: Այո, մենք սպասում էինք, որ այսպիսի արդյունք կարող է արձանագրվել:
272-ից 33-ը դիմել է շարժական սպանդանոց շահագործելու համար: Այս պահին մոդուլային՝ թեթև շինանյութերով երկու սպանդանոց արդեն կառուցվում է: 272 սպանդանոց Հայաստանին իհարկե պետք չէ: Հայտերը դեռ կուսումնասիրեն էկոնոմիկայի նախարարությունում:
Անուշ Հարությունյան.- Ուսումնասիրություններով յուրաքանչյուր մարզ պահանջարկ ունի առնվազն յոթ սպանդանոցի: Վայոց ձորի մարզը՝ ավելի քիչ:
Դրանց թիվն առավելագույնը յուրաքանչյուր մարզում կարող է հասնել 10-ի՝ կախված բնակավայրերի հեռավորությունից: Թեև Արարատի մարզը անասնապահական չի համարվում, սակայն հայտերի զգալի մասը ստացվել են հենց Արարատից: Պետական աջակցությունը հետաքրքրել է մսի շուկայի ձեռներեցներին:

ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել

Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ

Հասանք ինքնաթիռի մեր տեղին. Փաշինյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Լուրեր 13:00 | «Գոլդեն Փելիս»-ին օտարված հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Այս օդանավով ենք թռչելու Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան

COP17 Week Dilijan-ը պաշտոնապես մեկնարկել է



