ՄՄարիամ Մխիթարյան

Քվեարկության ժամանակ բազմաթիվ խախտումներ են գրանցվել

Քվեարկության ժամանակ բազմաթիվ խախտումներ են գրանցվել

Գերմանական առաջատար Deutsche Welle հրատարակությունը հոդված է հրապարակել փետրվարի 9-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: DW-ն զեկուցել է քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների մասին:

Ըստ գերմանական գործակալության՝ ընդդիմադիր գործիչները հայտնել են լցոնումների, «կարուսելի» և դիտորդներին խոչընդոտելու փաստերի մասին: Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Ակիֆ Գուրբանովի խոսքով՝ ամենատարածված խախտումներից է եղել դիտորդների վրա ճնշում գործադրելը: Նրանց հրամայվել էր նստել միայն դիտորդների համար նախատեսված տեղում, չբարձրանալ, հարցեր չտալ, մեկնաբանություններ չանել: Ավելի վաղ Ադրբեջանում քվեարկության ընթացքում տարբեր խախտումների մասին էր հայտնել նաև Infoteeka24-ը:

Դա, իհարկե, չի խանգարել, որ ընտրությունների վերջնական արդյունքին չսպասելով իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը տոնի իր հաղթանակը: Ենթադրվում է, որ Միլի մեջլիսում 125 տեղից կուսակցությունը կստանա 69-ը՝ ապահովելով բացարձակ մեծամասնություն:

Ընտրություններին մասնակցել են 20 կուսակցության 1314 թեկնածու, ինչպես նաև ինքնառաջադրված քաղաքացիներ: Այնուամենայնիվ, մի շարք ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտել են ընտրությունները՝ դրանք համարելով ֆարս և նախագահ Ալիևի իշխանությունն ամրապնդելու քայլ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ շնորհավորել է կրտսեր եղբոր հաղթանակն ընտրություններում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում