ՎՎարդան Հովսեփյան

Փրկարարներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

Փրկարարներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

Փետրվարի 7-8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ:

Մասնավորապես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Երնջատափ, Ճարճակիս գյուղերում, Ծաղկահովիտ-Ալագյազ և Շիրակի մարզի Մուսայելյան-Վարդաղբյուր, Սիզավետ-Ղազանչի ավտոճանապարհներին, Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի մոտակայքում, Սպիտակի ոլորանների մոտակայքում, Գառնի-Ջրվեժ, Վարդաղբյուր-Սալուտ, Սիսիան-Երևան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում