103 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասան Քըրք Դուգլասը

ՄՄարի Կոստանյան

103 տարեկանում մահացել է Հոլիվուդյան աստղ, հանրահայտ դերասան Քըրք Դուգլասը: Այս մասին Instagram-ի էջում հայտնել է նրա որդին՝ Մայքլ Դուգլասը:

«Սոսկալի վշտով ես և եղբայրներս հայտնում ենք, որ այսօր 103 տարեկանում մահացել է Քըրք Դուգլասը: Նա համաշխարհային լեգենդ էր, կինոյի ոսկեդարի դերասանը հիանալի, ոսկե կյանք է ապրել: Մարդասեր, որի նվիրվածությունը արդարադատությանն ու այն ամենին, ինչին նա հավատում էր, ներշնչանք էր մեզ բոլորիս համար: Սակայն ինձ ու իմ եղբայրների՝ Ջոյի ու Փիթերի համար նա պարզապես հայր էր: Քեթրինի համար՝ հրաշալի սկեսրայր, իր թոռների ու ծոռների համար՝ իրենց սիրելի պապիկը և իր կնոջ՝ Աննի համար՝ հիանալի ամուսին»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում