«Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթը. հաղթել է 7 թիմ

ԼԼիլիթ Հարությունյան

ՀՀ  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր «Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթ, որում հաղթել է 7 թիմ: 

Դրամաշնորհը նպատակ ուներ աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։ 

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ, սակայն, հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից բացի, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։  Նշվում է, որ ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս  է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում