ՄՄարի Կոստանյան

Հալեպը կրկին ռմբակոծվում է. զոհերի թվում կանայք ու երեխաներ են

Հալեպը կրկին ռմբակոծվում է. զոհերի թվում կանայք ու երեխաներ են

Սիրիայում հաճախադեպ են դարձել Հալեպի հարավային և արևմտյան շրջանների ռմբակոծությունները: Թիրախավորվել են բնակավայրի մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները: Զոհերի թվում կան կանայք ու երեխաներ: Բժիշկները չեն հասցնում բուժօգնություն ցուցաբերել տուժածներին: Հրթիռակոծությունների հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ: Հալեպում ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով բնակիչները լքում են բնակավայրը: Նախօրեին ահաբեկչական խմբավորումները փորձել են գրոհել քաղաքը: Սակայն Սիրիայի կառավարական ուժերը հետ են շպրտել գրոհայիններին՝ փորձելով նրանց հնարավորինս հեռացնել բնակավայրից: Շփման գծում հումանիտար ծանր դրությունը պահպանվում է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում