Արցախի նախագահը ծանոթացել է փոքր ՀԷԿ-երի գործարկման հետ կապված խնդրին

ՆՆարեկ Սահակյան

Արցախի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը շարունակում է հացադուլը՝ փոքր ՀԷԿ-երի գործունեությունն Արցախում կանոնակարգելու պահանջով: Տաս օր առաջ է սկսել հացադուլը: Պնդում է, որ Արցախի սակավաջրության պատճառը ՀԵԿ-երն են:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր տեղում է ծանոթացել խնդրին: Լսելով բնակիչների բողոքները՝ նախագահը վստահեցրել է, որ կսպասի անկախ մասնագիտական խորհրդի եզրակացությանը և անպայման լուծում կտա խնդրին: Բակո Սահակյանը նաև տեղի միջնակարգ դպրոցում դպրոցականներին է լսել, որովհետև նրանք էլ իրենց հերթին են դասադուլ հայտարարել՝ աջակցելով Քանանյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում