ՄՄարի Կոստանյան

Երևանը 37-րդն է, իսկ Բաքուն՝ վերջինը՝ 46-րդը

Երևանը 37-րդն է, իսկ Բաքուն՝ վերջինը՝ 46-րդը

Բրիտանական Treated.com ընկերությունն առողջապահության ոլորտում վերլուծություն է իրականացրել ու կազմել եվրոպական «ամենաառողջ» մայրաքաղաքների վարկանիշային ցուցակը: Այն կազմվել է  Numbeo, HPI ThinkTank, World Population Review, World Bank Group և Index Mundi հեղինակավոր աղբյուրներից հավաքված տեղեկատվության հիման վրա:

Վարկանիշային ցուցակը կազմելու գործում հաշվի է առնվել 10 պայման՝ սպորտով զբաղվելու մատչելիությունն ու հասանելիությունը, կյանքի տևողությունը, օդի, ջրի և կյանքի որակը, առողջապահության ծախսերը, մրգերի ու բանջարեղենի գները, ածխաթթու գազի արտանետումները, մարդկանց թիվը, որոնք աշխատանքի են գնում հեծանվով կամ ոտքով, ինչպես նաև կանաչ ծածկույթի որակը:

Եվրոպական 46 մայրաքաղաքների ցուցակում Երևանը զբաղեցրել է 37-րդ տեղը: Մեր հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին 41-րդն է, Մոսկվան զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Եվրոպական «ամենաառողջ» մայրաքաղաքների ցուցակում Բաքուն վերջին՝ 46-րդ տեղում է:

Առաջին հինգ պատվավոր հորիզոնականները զբաղեցնում են Կոպենհագենը, Վիեննան, Բեռնը, Հելսինկին ու Բեռլինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում