Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան, նրա վիճակը շարունակում է ծանր մնալ

ԱԱննա Ավետիսյան

Արցախում վիրավորված զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երևան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Նա նշեց, որ զինծառայողին երկրորդ անգամ չեն վիրահատել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել, զարգացման դինամիկայից ելնելով՝ բժիշկները որոշում կկայացնեն հետագա անելիքների վերաբերյալ: Ըստ Բալայանի՝ նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: 

Փոխնախարարն ասաց, որ վիրավորված մյուս զինծառայողի վիճակը լավ է, շուտով կվերադառնա ծառայության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում