ՌՌոզա Խաչատրյան

Կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված նախագիծն ընդունվեց

Կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որն ըստ հարցով զեկուցող՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի՝ ուղղված է կապիտալի շուկայի զարգացմանը:

Նախաձեռնության ընդունման շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա դիմելու Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիա,  որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի, ինչը մեծ խթան կհանդիսանա միջազգային շուկայի մասնակիցների համար՝ Հայաստանի շուկա մուտք գործելու առումով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում