Սիրիահայը Արցախում համայնքապետ է դարձել

ՆՆարեկ Սահակյան

Անդրանիկ Չավուշյանը, որ ծնվել է Սիրիայում և ապրել Լիբանանում, 2011-ին որոշեց Արցախ տեղափոխվել: Պնդում է, որ գիտակցված որոշում է կայացրել՝ համոզված լինելով, որ Արցախին միայն տալիք, ոչ թե Արցախից առնելիք ունի:

Հետաքրքիր է, որ ոչ մի վայրկյան ինքն իրեն օտար չի համարել: Հակառակը՝ մտածում է, որ օտարության մեջ լինելով՝ այժմ հայրենիք է վերադարձել: Շատ ավելի դժվար է հարմարվել կինը՝ ծնունդով երևանցի Քրիստինեն, բայց նրա հայրն էլ թալիշցի է, և ստացվում է, որ նա՛ էլ իր արմատներին է վերադարձել:

Անդրանիկ Չավուշյանն Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի գյուղապետն է: Առաջադրվելու պատճառն, ասում է, արդարության պակասն է եղել. ոչ թե գործ գտնելը: Ինչ գնով էլ լինի՝ որոշել է լուծել համագյուղացիներին մտահոգող հարցերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում