Յոթ տարի առաջ, երբ մասնագիտությամբ ինժեներ Կարապետ Ավագյանը ալոե աճեցնելու մշակույթը բերեց Հայաստան, գիտեր՝ դանդաղ, բայց հաստատուն եկամուտ է ունենալու:
Չսխալվեց՝ շատերը հետաքրքրվեցին, բայց նաև վախեցան ներդրում անել, որովհետև կակտուսազգիների ընտանիքին պատկանող այս բույսը, որ առանձնապես քմահաճ չէ, միևնույն է, առնվազն չորս տարի է պահանջում, որպեսզի եկամտի տեսքով վարձահատույց լինի աճեցնողին:
Կարապետն, այսպիսով, ալոե աճեցնող միակ ֆերմերն է մեզանում, որ հիմնականում ընտանիքի հետ միասին է ջանք թափում, իսկ առջևում բազմաթիվ ծրագրեր կան:
Հետաքրքիր մանրամասները՝ տեսանյութում:













