ԼԼիլիթ Գասպարյան

Մեկնարկել է շախմատի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկել է շախմատի Հայաստանի առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել են շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունները: Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանն առաջին տուրում հաղթել է Արամ Հակոբյանին: Հաղթանակներ են տարել նաև փոխչեմպիոն Հայկ Մարտիրոսյան ու Զավեն Անդրեասյանը:

Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով ոչ-ոքի է ավարտել Մամիկոն Ղարիբյանի հետ պարտիան: Ոչ-ոքի է ավարտվել նաև Արման Միքայելյան-Շանթ Սարգսյան պարտիան:

Կանանց պայքարում մեկնարկային տուրում հաղթանակներ են տոնել Սուսաննա Գաբոյանը, Աստղիկ Հակոբյանն ու Նարե Առաքելյանը: Ոչ-ոքի է գրանցվել Վերոնիկա Խաչատրյան-Մարիա Կուրսովա և Աննա Խաչատրյան-Սիրանուշ Ղուկասյան պարտիաներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում