ՄՄարիամ Պետրոսյան

Այսօր տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը

Այսօր տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը

Այսօր` հունվարի 11-ին տեղի կունենա Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Բ-ի գահակալության արարողությունը: Արարողությանը կմասնակցեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նաև Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն, ինչպես նաև այլ հարանվանությունների ներկայացուցիչները:

Գահակալության արարողությունը տեղի է ունենալու Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Ենթադրվում է, որ գահակալությունից հետո Սահակ Բ պատրիարքին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից կտրվի արքության պատիվ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում