ՄՄարի Կոստանյան

79 տարեկանում մահացել է Օմանի սուլթանը

79 տարեկանում մահացել է Օմանի  սուլթանը

Երկարատև հիվանդությունից հետո 79 տարեկանում վախճանվել է Օմանի սուլթան Կաբուս բին Սաիդը: Երկրի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ միապետը սուլթանական երկիրը կառավարել է 1970 թվականից և այն դարձրել ժամանակակից պետություն:

Օմանի սուլթանի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել, դադարեցվելու է հանրային ու մասնավոր  հաստատությունների ու կազմակերպությունների աշխատանքը: Օմանի միապետի հուղարկավորության արարողությունը նախանշված է այսօր:

Հիշեցնենք, որ 1940 թվականին ծնված սուլթան Կաբուս բին Սաիդը կրթությունը ստացել է բրիտանական ռազմական ակադեմիայում և երկու տարի ծառայել է բրիտանական բանակում: Ինչպես նաև կրթությունը շարունակել է Գերմանիայում: 1970-ին իշխանության է եկել պալատական հեղաշրջման արդյունքում: Իշխանության գալուց մեկ տարի անց Օմանում արդեն իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ: Սուլթան Կաբուս բին Սաիդը ժառանգներ չի ունեցել:

Սուլթանի մահից հետո երկիրը կղեկավարի Օմանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում