ՄՄարիամ Մխիթարյան

Սոլեյմանիի վերացման նախաձեռնողը ԱՄՆ պետքարտուղարն է. Washington Post

Սոլեյմանիի վերացման նախաձեռնողը ԱՄՆ պետքարտուղարն է. Washington Post

The Washington Post-ը հայտնում է, որ Սպիտակ տանը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հիմնական կողմնակիցը պետքարտուղար Մայք Պոմպեոն էր:

Պարբերականի համաձայն՝ Պոմպեոն մի քանի ամիս համոզել է Սպիտակ տան ղեկավարին վերացնել գեներալին: Նշվում է, որ Թրամփը և Պենտագոնը երկար ժամանակ հրաժարվել են այդ գործողությունից: The Washington Post-ի տվյալով՝ որոշումը փոխվել է դեկտեմբերի 27-ին Իրաքի Քիրքուկ քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի հրթիռակոծումից հետո: Այդ ժամանակ էլ Պոմպեոն, պաշտպանության նախարար Մարկ Էսփերի և շտաբների պետերի միավորված կոմիտեի ղեկավար Մարկ Միլիի հետ Թրամփին առաջարկել է հրթիռային հարվածի մի քանի տարբերակ: Նշվում է, որ Նախագահի որոշման վրա իր ազդեցությունն ունի Էսփերը, որն ակտիվորեն աջակցում էր պետքարտուղարին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում