ԳԳոհար Սիմոնյան

Ռուսաստանը 2020-ին կփորձարկի C-500 զենիթահրթիռային համակարգը

Ռուսաստանը 2020-ին կփորձարկի C-500 զենիթահրթիռային համակարգը

2020 թվականին Ռուսաստանը կսկսի C-500 զենիթահրթիռային համակարգի փորձարկումը, որին «Պրոմեթևս» անունն է տրվել: Այս մասին ՌԴ ՊՆ-ին պատկանող Красная Звезда հեռուստաալիքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվորուչկոն: Ըստ աղբյուրի՝ հուլիսին ամբողջությամբ ավարտվել են ЗРК С-350 համակարգի («Витязь-ПВО») փորձարկումները, և այս պահին առաջին սերիական արտադրության օրինակները տեղափոխվում են զորքեր:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի C-500 ՀՕՊ համակարգը պլանավորվում է օգտագործել երկար և միջին հեռահարության բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու համար: Այս պահին այդ ուղղությամբ աշխատում են ռուսական «Алмаз-Антей» կոնցեռնում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում