ԳԳոհար Սիմոնյան

Wikipedia-ի արգելափակումը Թուրքիայում խոսքի ազատության խախտում է. ԵԱՀԿ

Wikipedia-ի արգելափակումը Թուրքիայում խոսքի ազատության խախտում է. ԵԱՀԿ

Ուրբաթ օրը ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել՝ հետևել երկրի Սահմանադրական դատարանի որոշմանը, ըստ որի՝ Wikipedia ինտերնետային հանրագիտարանի արգելափակումը խոսքի ազատության խախտում և քաղաքացիների իրավունքների ոտնահարման օրինակ է:

«Ես ողջունում եմ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումն, ըստ որի՝ 2017 թվականին իշխանությունների կողմից Wikipedia-ի արգելափակումը խոսքի ազատության խախտում է, իշխանություններին կոչ եմ անում հետևել այդ որոշմանը և բոլորին ազատ տեղեկատվություն տրամադրել»,- գրել է Դեզիրը Twitter-ում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհուրդը 2017 թվականի ապրիլին հայտարարեց, որ «Համացանցային հեռարձակումների կարգավորման և այս ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարի մասին» թուրքական օրենքի համաձայն, տեխնիկական և իրավական գնահատման արդյունքում, Wikipedia-ի հասանելիությունը Թուրքիայի ողջ տարածքում արգելափակված է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում