ՆՆարե Ոսկանյան

Գինու արտահանումն աճել է 50 տոկոսով. էկոնոմիկայի նախարար

Գինու արտահանումն աճել է 50 տոկոսով. էկոնոմիկայի նախարար

Կառավարության այսօրվա ամփոփիչ նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ 11 ամիսների ընթացքում կա կոնյակի արտահանման աճ՝ մոտ 27 տոկոսով: Գինու արտահանումը 11 ամիսների ընթացքում աճել է 50 տոկոսով՝ 24 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, ինչը 50 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

18.5 տոկոսով աճել է բուսական ծագման արտադրանքի,  հատկապես վարունգի և ելակի արտահանումը: Շոկոլադի արտադրանքը աճել է 15 տոկոսով:

«Կարծում ենք, որ տարին պետք է ամփոփենք 7.5 տոկոս տնտեսական աճով, արտահանման առնվազն 10 տոկոս աճով. այդ ցուցանիշները շատ իրատեսական են,- նշել է նախարարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում