Հուսով եմ՝ կառուցողական կաշխատենք. Դ. Խաժակյանը՝ ավագանիում իր հետագա աշխատանքի մասին

ՄՄերի Եգորյան

Երևանի ավագանին գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Նիստի սկզբում օրակարգից հանվեց մեկ հարց: 

Մինչև օրակարգային հարցերի քննարկումը՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ ավագանիից իր հետկանչման հարցին: Նա հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկումների արդյունքում որոշում է կայացրել, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը  «Լույս» խմբակցությունում:  

«Ես ուզում եմ «Լույս» խմբակցության իմ գործընկերներից ներողություն խնդրել այն հայտարարությունների համար, որոնք այդ հարցի հրապարակային քննարկումների ընթացքում կարող էին տարաձայնությունների պատճառ դառնալ:

Հուսով եմ՝ կառուցողական կաշխատենք, ինչը մեծապես կախված է նաև ձեզնից, պարոն քաղաքապետ, ձեր դերակատարությունն այդ հարցում մեծ է»,- նշեց Դ.Խաժակյանը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում