ՆՆարե Ոսկանյան

Մարդու ազատության ինդեքսում Հայաստանը երկրորդն է տարածաշրջանում

Մարդու ազատության ինդեքսում Հայաստանը երկրորդն է տարածաշրջանում

Հայաստանը, 2019-ի Մարդու ազատության ինդեքսի Human Freedom Index 2019- ի համաձայն, տարածաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը: Ինդեքսը ներառում է անձնական, քաղաքացիական և տնտեսական ազատությունները: 

Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է՝ զբաղեցնքւմ  է 41 դիրք: Հայաստանը երկրորդ տեղում է՝ 54 դիրք:

Ռուսաստանը 114-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 121-րդում, Թուրքիան՝ 122-րդում, Իրանը՝ 154-ում:

Ինդեքսում առաջին տեղերում են Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Հոնկոնգը, իսկ վերջինում՝ Եմենը (160), Վենեսուելան (161) և Սիրիան (162):

Ինդեքսը կազմվել է Ամերիկայի Կատո, Կանադայի Ֆրեյզերի ինստիտուտների և գերմանական Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում