ԳԳոհար Սիմոնյան

Իրաքին արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ. Ալի Սիստանի

Իրաքին արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ. Ալի Սիստանի

Դիտարկելով Իրաքում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղիները, Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ Ալի ալ-Սիստանին կոչ է արել՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել:

Հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ ապագայում ընտրության օրինակարգությունը կասկածի տակ չդնելու համար իշխանությունները պետք է ձևավորեն իսկապես «անկախ ընտրական հանձնաժողով» և մշակեն մոնիթորինգի արդյունավետ մեխանիզմ:

Սիստանին իր հավանությունն է տվել նաև Ընտրական նոր օրենսգրքի նախագծին, որ դեկտեմբերի 18-ին քննարկվեց Իրաքի խորհրդարանում և լրամշակման համար ետ ուղարկվեց կառավարություն, որովհետև դրա մի քանի հոդվածներ բուռն վեճեր էին առաջացրել օրենսդիր մարմնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում