ԹԹերեզա Կասյան

Զինվորները հպարտ են, որ ծառայում են Արցախում. Ա. Սարգսյան

Զինվորները հպարտ են, որ ծառայում են Արցախում. Ա. Սարգսյան

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: նախագահը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից և, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման նոր հնարավորություններից։

«Կարևոր է, որ զինվորն այսօր ունի ուտելիք ընտրելու և առողջ սնվելու հնարավորություն։ Զինվորի համար իր սնունդը և հիգիենան շատ էական և կարևոր են։ Շենքն ի սկզբանե զորանոցի համար նախատեսված չի եղել և, հետևաբար, ունի թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է կարգի բերվեն։ Շինարարական և սակրավորական ծառայությունները մեր բանակում շատ կարևոր են, այնպես որ, բոլորս պետք է աջակցենք, որ սակրավորները և շինարարներն իրենց գործը բարձր որակով կատարեն: Զինվորները, որոնց հանդիպեցի, ուրախ են ծառայության համար, հպարտ են, որ ծառայում են Արցախում»,- նշել է նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում