The Guardian պարբերականը կանխատեսում է Genealogy խմբի հաղթանակը «Եվրատեսիլում»

The Guardian պարբերականը կանխատեսում է Genealogy խմբի հաղթանակը «Եվրատեսիլում»

Բրիտանական The Guardian պարբերականը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի իր կանխատեսումը: Ըստ բրիտանական հեղինակավոր պարբերականի` այս տարի հաղթելու է Հայաստանը: The Guardian-ը նշում է, որ կանխատեսման իր մոդելը հիմնված է ոչ թե երգերի որակի, այլ այն վիճակագրության վրա, թե անցած 12 տարիներին մասնակից երկրները ինչ ձայներ են ստացել: 
 

Հոդվածում ներկայացվում է Հայաստանի «Առերեսվիր ստվերին» երգը, որը վերաբերում է 1915-ին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային սպանդին: Այլ երկրներից լավագույն տասնյակի մեջ կանխատեսվում է Սերբիայի, Շվեդիայի եւ Արդբեջանի առկայությունը: 
 


 




 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում