ԳԳոհար Սիմոնյան

ԵՄ-ն 10 մլն դոլար կտրամադրի Գազայի հատվածի աղքատ ընտանիքներին

ԵՄ-ն 10 մլն  դոլար կտրամադրի Գազայի հատվածի աղքատ ընտանիքներին

Եվրամիության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորելու համար Բրյուսելը որոշել է 10 միլիոն եվրո տրամադրել Պաղեստինյան Ինքնավարության սոցիալական զարգացման նախարարության կողմից իրանակացվող նյութական աջակցության ծրագրերի համար:

Ընդհանուր առմամբ, տրամադրված միջոցները կբաշխվեն 68,743 խիստ աղքատ ընտանիքների միջև, որոնց 78 տոկոսը բնակվում է Գազայի հատվածում:

Պաղեստինյան ԶԼՄ-ները նշում են, որ չնայած՝ ԵՄ-ն հետևողականորեն է ֆինանսական օգնություն ցուցաբերել Պաղեստինին, այնուամենայնիվ, Բրյուսելը կամ պետք է լուծում գտնի Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը դադարեցնելու համար, կամ գիտակցի, որ հատկացված միջոցները բավարար չեն հատկապես Գազայում աղքատության խնդիրը լուծելու համար:

Հիշեցնենք, որ այս տարվանից սկսած՝ Կատարը դադարեցրել է Գազայի հատվածին ֆինանսական օգնության տրամադրումը, և ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ները գրում են տարածքում առկա հումանիտար աղետի մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում