ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու բոլոր նախադրյալները. Ավինյան

Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու բոլոր նախադրյալները. Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային բանկի կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» աշխատաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Ուրախ եմ գտնվել «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» զեկույցին նվիրված այս աշխատաժողովին: Վստահորեն կարող ենք պնդել, որ 21-րդ դարում, ինչպեսև նախորդ դարաշրջաններում, երկրների տնտեսական առաջընթացը մեծապես կանխորոշվելու է տեխնոլոգիական զարգացածության մակարդակով: Այս առումով, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներուժին և համաշխարհային շուկայում մեր հնարավորություններին նվիրված Համաշխարհային բանկի զեկույցը կարևոր փաստաթուղթ է, որը մանրամասնորեն պետք է ուսումնասիրվի մեր կողմից, և համապատասխան պետական գերատեսչությունները, գործարարները, համալսարանները, փորձագետները իրենց կարծիքը տան դրա վերաբերյալ:

4-րդ արդյունաբերական հեղափոխությունը աշխարհի թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների համար ստեղծում է թռիչքային զարգացման հնարավորություններ: Արդյունաբերական հեղափոխությունը բնորոշվում է մի շարք բեկումնային տեխնոլոգիաներով, որոնց անվանումներն այժմ բոլորի շուրթերին են: Դրանք են արհեստական բանականությունը, բիոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, առարկաների ինտերնետը և այլն: Այս տեխնոլոգիաներն արդեն այսօր վերաձևավորում են աշխարհի տնտեսական կառուցվածքը, և այն երկրներն ու հասարակությունները, որոնք առավել խելամտորեն կօգտվեն ստեղծված հնարավորություններից և կհաղթահարեն առաջացած մարտահրավերները, առավելագույն առաջընթաց կգրանցեն:

Մենք վստահ ենք, որ այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու բոլոր նախադրյալները՝ կրթությունից մինչև գիտահետազոտական աշխատանքներ, մշակումներից և արտադրությունից մինչև միջազգային վաճառք և կիրառություն տնտեսության ու կենցաղի տարբեր ոլորտներում։

Վերջին տարիներին տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 26-27% միջին տարեկան աճ՝ այս ճյուղը դարձնելով ամենաարագ աճող ճյուղերից մեկը տնտեսությունում: Եվ այս աճն ավելի խթանելու համար կառավարությունը որոշում է կայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտը ճանաչել գերակա ուղղություն և ստեղծել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որն առաջնորդվելով կառավարության տեսլականով՝ ծավալում է ակտիվ գործունեություն: Գլոբալ արժեշղթայում հաստատուն տեղ գրավելու և տեխնոլոգիական ցատկ կատարելու ճանապարհին բազմաթիվ գործողություններ են իրականացվում՝ սկսած բարենպաստ հարկային դաշտի ստեղծումից մինչև պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի ծավալների մեծացում, ենթակառուցվածքների, գիտահետազոտական և կրթական ոլորտների զարգացում: 

Հայաստանում բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր են իրականացվում նաև մեր գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ համատեղ, և դրանց շարքում հաջողված օրինակներից է Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Առևտրի զարգացման և ենթակառուցվածքների որակի» ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում: Այս ծրագրի շրջանակներում է իրականացվում է օրինակ Երևանում «Ինժեներական քաղաքը», առջևում սպասվում են «Ազգային վենչուրային հիմնադրամի», Սուպերհամակարգչային կենտրոնի, Կիբեռանվտանգության կենտրոնի, Գյումրիի Պոլիտեխնիկական ինստիտուտի վերազինման ծրագրերը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով՝ արդյունավետ գործընկերություններ ստեղծելով նաև միջազգային գործընկերների, գիտական համայնքի և բիզնեսի  հետ, կարողանալու ենք Հայաստանը վերածել առաջատար տեխնոլոգիական հանգույցի»։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում