Ռուսական դիզելային վառելիքով բեռնված չորս լցանավերից երկուսը, որոնք ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ուղևորվում էին Միացյալ Նահանգներ, փոխել են իրենց երթուղիները։
Ըստ նավերի տեղորոշման համակարգի տվյալների՝ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող լցանավերից մեկն այժմ Ալժիրի ափերի մոտ է և սպասում է հրահանգների, իսկ մյուսը փոխել է նշանակման վայրը և ուղևորվում է Բրազիլ: Մյուս 2 լցանավերը շարժվում են ԱՄՆ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական դիզելով բեռնված նավերի երթուղու փոփոխությունը որևէ առնչություն չունի ԱՄՆ Կոնգրեսի ընտրության արդյունքների հետ: Նա շեշտել է՝ ամբողջ դիզվառելիքը կգտնի իր գնորդներին:
Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ինքնիշխան պետություն է, որը կապահովի Ուկրաինայի հետ կապված իր շահերը՝ անկախ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից: Կրեմլի խոսնակը նաև հայտնել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ նախատեսվող հանդիպմանը ռուսական կողմից կմսասնակցեն ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Յանա Լանտրատովան:










