ՎՎարդուհի Հարությունյան

Քիչ հավանական է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում հաղթող լինի. Ռյուտե

Քիչ հավանական է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում հաղթող լինի. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, պատասխանելով հարցին, թե արդյոք կողմերից մեկը կհաղթի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում, նշել է՝ դա քիչ հավանական է;

«Չեմ կարծում, որ դա շատ հավանական է։ Նման պատերազմները միշտ ավարտվում են խաղաղության համաձայնագրով, որը հաճախ փոխզիջում է ենթադրում»,- ասել է Ռյուտեն։

Նա նաև ընդգծել է, որ Եվրոպան պետք է զգոն մնա Ռուսաստանի նկատմամբ նույնիսկ պատերազմի ավարտից հետո: Ռյուտեի կարծիքով՝ Ռուսաստանն այժմ անմիջական սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի սահմաններին, սակայն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո «ռուսական հսկայական բանակը չի լինի պարզապես հսկայական բանակ»։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում