Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երկու նավթային լցանավ և քարշակ են բռնկվել Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված երթուղիներով անցնելու փորձից հետո:
ԻՀՊԿ-ի տվյալով՝ լցանավերից մեկը պայթել է ականի վրա՝ նեղուցից հարավ երթուղով անցնելու փորձի ժամանակ։ Մեկ այլ լցանավ էլ այրվել է նեղուցի արևելյան հատվածում երթուղուց դուրս գալու ժամանակ։
Հրդեհը մարելու համար երկրորդ նավին մոտեցած քարշակը նույնպես այրվել է` նշել են ԻՀՊԿ-ից։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքի գրավման մասին։










