Կապահովվի «Ալպյան» մարգագետիններ տանող լեռնային գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացումը

Կապահովվի «Ալպյան» մարգագետիններ տանող լեռնային գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացումը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է 838 մլն 544 հազար դրամ ուղղել ներքոնշյալ ճանապարհահատվածների կառուցման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացմանը։ Որոշմամբ նախատեսված՝ Տավուշի մարզի դեպի «Ալպյան» մարգագետիններ և արոտավայրեր տանող կառուցվող գրունտային ճանապարհի երկարությունը 3,7 կմ է, իսկ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի հիմնանորոգվող և միջին նորոգման ենթակա ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 12,9 կմ է, որից 2,2 կմ-ը ենթակա է հիմնանորոգման, իսկ 10,7 կմ-ը՝ միջին նորոգման։

Վարչապետը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը՝ Տավուշի մարզի Սևքար և Աչաջուր բնակավայրերից դեպի Ֆիդայինների հովիտ տանող 3,7 կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներ (ավարտ՝ 2026 թ.), Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից դեպի Վարսեր բնակավայր տանող 3,3 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Զոլաքար բնակավայր տանող 2,0 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ծովինար բնակավայր տանող 2,4 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ձորագյուղ բնակավայր տանող 3,0 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Շիրակի մարզի Գտաշեն բնակավայրից դեպի Արեգնադեմ բնակավայրի կլաստերային դպրոց տանող 1,85 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտական փուլում են), Ջրաձոր բնակավայրից դեպի Արեգնադեմ բնակավայրի կլաստերային դպրոց տանող 0,335 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտական փուլում են)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում