Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, մաքսային կարգավորումներին, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ հարթակում թվային նախաձեռնությունների քննարկման և թվային նախագծերի իրականացման կարգին:

ԵՏՀ խորհրդի կողմից հաստատվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում