ՎՎարդուհի Հարությունյան

Առաջիկա ամիսներին Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Լուկաշենկո

Առաջիկա ամիսներին Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Բելառուսի տարածքում վերսկսել Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները։

«Մեր շահն այդ խաղաղ բանակցություններն են։ Եկեք խոսենք։ Առանց որևէ միջնորդության»,- նշել է Բելառուսի նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ եթե Ուկրաինայում հակամարտությունը չկանգնեցվի, ապա այն կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Միևնույն ժամանակ, Լուկաշենկոյի խոսքով՝ առաջիկա ամիսներին Ուկրաինայում պատերազմը կավարտվի։

«Դա իմ անձնական կարծիքն է։ Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են»,- ասել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում