Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը

Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Լյուդա Բալյան անհատ ձեռնարկատիրոջ՝ ք․ Ճամբարակ, Գարեգին Նժդեհ 202 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», «S. aureus», «Կաթի սեր» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱՆՄՔ», «ԱՑԽՄ», «S. aureus», ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում