Նոր Խաչակապի դպրոցի խոհանոցը ժամանակավորապես չի գործի

Նոր Խաչակապի դպրոցի խոհանոցը ժամանակավորապես չի գործի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել «ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցնելու վերաբերյալ (Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Նոր Խաչակապ, 1-ին փ, 21 դպրոց): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Կասեցման հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Այսպես՝

- hանրային սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել բորբոսի նշաններ, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,

- դեպի դուրս բացվող պատուհանը չունի հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանց։

Դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում