Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ՄՄարիամ Մխիթարյան

Ըստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համար

Ըստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համար

Իսրայելում, քվեաթերթիկների 85%-ի հաշվարկից հետո գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցող դաշինքն ավելի շատ ձայներ է ստացել, քան ընդդիմադիր դաշինքը՝ գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորությամբ, բայց ոչ բավարար՝ կառավարություն կազմելու համար:

Ըստ վերջին տվյալների՝ Նեթանյահուի բլոկը խորհրդարանում ստանում է 54 տեղ, Այզենկոտի ընդդիմադիր դաշինքը՝ 49: Նախնական արդյունքների համաձայն՝ Քնեսեթում ռեկորդային թվով տեղեր են նվաճում արաբական կուսակցությունները՝ 19 տեղ, և կարող են վճռորոշ դեր խաղալ կոալիցիա կազմելու գործում: Սակայն, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, ո՛չ Նեթանյահուն, ո՛չ էլ Այզենկոտը պատրաստ չեն համագործակցել նրանց հետ։

120 տեղանոց Քնեսեթում մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 61 մանդատ։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդարանի ընտրությունում ձայների հաշվարկի ֆոնին կոչ է արել կուսակցություններին կոալիցիա կազմել՝ խուսափելով կրկնակի քվեարկությունից, գրում է The Times of Isarel-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում