ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

ԼԼուսինե Մուրադյան

Ազգային ժողովը քննարկում է Կարեն Առուստամյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

Ազգային ժողովը քննարկում է Կարեն Առուստամյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնի համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Կարեն Առուստամյանին։

Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Կարեն Առուստամյանը ծնվել է 1979 թվականի հունիսի 28-ին Երևան քաղաքում։

1995-2000-ին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում և այն ավարտել գերազանցությամբ՝ ստանալով տնտեսագետի որակավորում՝ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտացմամբ։ 2000-2003-ին ուսումը շարունակել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Նա որակավորված աուդիտոր է։

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998-ին՝ որպես «Հայներարտ բանկի» վարկային մենեջեր։ 2000-ին աշխատել է «Հայկապ բանկի» գանձապետարանի արտարժութային և ֆոնդային գործառնությունների վարչությունում՝ որպես մասնագետ, իսկ 2000-2001-ին՝ «Հայխնայբանկի» ֆինանսական վերահսկողության և մեթոդաբանության խմբում՝ որպես առաջատար մասնագետ։ 2001-2003-ին եղել է «Հայաուդիտ» ՍՊԸ-ի մասնագետ, իսկ 2004-2005-ին՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության մասնագետ։

Պետական աուդիտի ոլորտում աշխատել է 2005 թվականից։ Զբաղեցրել է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման և կառավարման վերահսկողության վարչության մասնագետի պաշտոնը։ Եղել է վերլուծական և մեթոդաբանական վարչության գլխավոր մասնագետ, ինչպես նաև մեթոդաբանության տեսչության պետ։

ՀՀ վերահսկիչ պալատում 2007-2020-ին ղեկավարել է վերլուծության և մեթոդաբանության վարչությունը, մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային կապերի վարչությունը, ղեկավարել է ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչությունը։

2019-ի մայիսի 28-ի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի որոշմամբ պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» շքանշանով։

Զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։ Դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 2007 թվականից դասախոսում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

Կարեն Առուստամյանն անկուսակցական է։

Թեկնածուն իր ելույթի ժամանակ հիշեցրեց, որ 2020-ին «Իմ քայլը» խմբակցության առաջադրմամբ 6 տարի ժամկետով ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ, և որ պաշտոնավարման ընթացքում համակարգել է մի շարք հաշվեքննություններ, որոնց թվում՝ պետական գաղտնիք պարունակող հաշվեքննություններ։

Ելույթի ավարտին հայտարարեց, որ երկրորդ ժամկետը դիտարկում է որպես նոր վստահություն և նոր պատասխանատվություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում