Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Իրանը հոկտեմբերի 26-ին Թեհրանում կայացած քառակողմ հանդիպման ավարտին պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև համագործակցության խորացման նպատակով։ Այս մասին ասվում է հանդիպման ավարտին հրապարակված համատեղ հայտարարությունում։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, Իսրայելի գործողությունները տարածաշրջանում, ինչպես նաև Պաղեստինում և Լիբանանում վերջին զարգացումները։
Հանդիպումը նախագահել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Դրան մասնակցել են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պատվիրակությունները։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Թուրքիան ներկայացրել է Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, Սաուդյան Արաբիան՝ պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը, իսկ Պակիստանը՝ ցամաքային զորքերի շտաբի պետ Ասիմ Մունիրը։










