2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայաստանն ու ՄԱԶԾ-ն քննարկել են կենսաբազմազանության, ընտրական համակարգի և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերը

Հայաստանն ու ՄԱԶԾ-ն քննարկել են կենսաբազմազանության, ընտրական համակարգի և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերը

Հոկտեմբերի 26-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

Նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը՝ ուղղված ազգային կարողությունների ամրապնդմանը և համատեղ ծրագրերի կայուն արդյունքների ապահովմանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել COP17-ի շրջանակներում ՄԱԶԾ-ի ակտիվ ներգրավվածությունը և առկա նախաձեռնությունները։

Նախարարի տեղակալը մասնավորապես կարևորել է ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շարունակականությունը Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման, այդ թվում՝ «BIOFIN» ծրագրի շրջանակներում կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմների զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված համագործակցությունը։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԶԾ-ի աջակցությունը Հայաստանի ընտրական համակարգի կատարելագործմանը՝ այդ թվում «ARTEMIS» ծրագրի շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև ապատեղեկատվության, արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին՝ ընդգծելով «BEACON» ծրագրի նշանակությունը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում